Փոփոխություններ ֆուտբոլային քաղաքացիության կանոններում

22:44   20 Սեպտեմբեր 2020    303

ՖԻՖԱ-ն փոփոխություններ է կատարել ֆուտբոլային քաղաքացիությունը կարգավորող կանոններում:

Ֆուտբոլիստները մինչ այս իրավունք չունեին հանդես գալ երկրորդ հավաքականի կազմում, եթե առաջին ազգային թիմում հասցրել էին անցկացնել թեկուզ մեկ պաշտոնական խաղ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նոր կանոնը խաղացողներին թույլատրում է փոխել քաղաքացիությունը, եթե նրանք առավելագույնը 3 անգամ խաղադաշտ են դուրս եկել առաջին հավաքականում՝ ներառյալ մրցաշարի ընտրական փուլի հանդիպումները, նախքան այն, երբ լրացել է նրանց 21-ամյակը: Նաև առնվազն 3 տարի պետք է անցած լինի այն պահից, երբ ֆուտբոլիստն իր վերջին հանդիպումն է անցկացրել առաջին ազգային թիմում՝ լինի դա ընկերական, թե պաշտոնական խաղ:

Նշվում է, որ կանոնն արգելում է փոխել ֆուտբոլային քաղաքացիությունը, եթե ֆուտբոլիստը մասնակցել է աշխարհի առաջնության կամ աշխարհամասերից որևէ մեկի եզրափակիչ փուլի մրցավեճերի: Բացի դրանից, խաղացողները կկարողանան վերադառնալ առաջին ֆուտբոլային քաղաքացիությանը, եթե ոչ մի խաղ անցկացրած չլինեն երկրորդ հավաքականի կազմում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՖԻՖԱ  


Վերնագիրի այլ պիտակները