Թրամփ․ ՌԴ-ն ու Չինաստանը ԱՄՆ-ին նախանձում են ամենահզոր զենքն ունենալու պատճառով

09:38   21 Սեպտեմբեր 2020    225

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն ունի «երկրագնդում ամենահզոր զենքը», իսկ Ռուսաստանն ու Չինաստանը այդ պատճառով նախանձում են։

«Ես 2,5 տրլն դոլար եմ ուղղել ռազմական նպատակներին, քանի որ մեր զինված ուժերը նախկինում սարսափելի վիճակում էին,- ասել է ամերիկացի առաջնորդը։ - Մենք գերազանց զենք ունենք, մենք երկրագնդում ամենահզոր զենքն ունենք, ոչ մեկը ոչ մի նման բան չունի։ Ես վերջերս այս մասին արդեն ասել եմ․ մենք այնքան անհավանական եւ այնքան հզոր զենք ունենք, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն ու [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը նախանձում են», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները