Ֆրանսիայում կորոնավիրուսի օրական հաստատված դեպքերի թիվը հասել է 10 հազարի

09:55   21 Սեպտեմբեր 2020    208

Կիրակի երեկոյան Ֆրանսիայում կորոնավիրուսի դեպքերի վերաբերյալ պաշտոնական տվյալներ են հրապարակվել:

24 ժամվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է COVID-19 հիվանդությամբ 10 569 նոր հիվանդ: Միևնույն ժամանակ, Ֆրանսիայում կիրակի օրը փակվել են բազմաթիվ լաբորատորիաներ, ուստի թեստերի քանակը սովորականից պակաս է արվել:

Մասնագետները նշում են, որ օրական դեպքերի նման քանակությունը վկայում է հիվանդության տարածման կտրուկ արագացման մասին: Իշխանությունները լրացուցիչ սահմանափակող միջոցառումներ են պատրաստում: Սակայն առայժմ համապետական ինքնամեկուսացման ռեժիմ չի մտցվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները