Թրամփին փորձել են թունավորել

10:06   21 Սեպտեմբեր 2020    208

Ամերիկյան իրավապահներն առգրավել են ծանրոց, որն ուղղված է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ուսումնասիրության ընթացքում ծանրոցում հայտնաբերվել է ռիցին: Այս ուժեղ ազդեցության թույնը ստանում են գերչակի սերմերից:

Պետության ղեկավարին հսկող ԱՄՆ գաղտնի ծառայությունը հետաքննություն է սկսել: ՀԴԲ-ն նույնպես քննչական միջոցառումներ է իրականացնում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները