ԱՄՆ-ում դատարանը կասեցրել է WeChat-ի արգելքի վերաբերյալ Թրամփի հրամանը

10:22   21 Սեպտեմբեր 2020    226

Ամերիկյան դաշնային դատարանը ժամանակավորապես կասեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ չինական WeChat մեսենջերի գործունեության դադարեցման մասին հրամանը, գրում է CNN-ը:

Դատարանի կարծիքով՝ հրամանը խախտում է ԱՄՆ-ում խոսքի ազատության վերաբերյալ սահմանադրական առաջին բարեփոխումը:

Նշվում է, որ դատարանը բավարար է համարել հայցվորների, հավելվածից օգտվողների հիմնավորումներն առ այն, որ հրամանը խախտում է իրենց իրավունքները:

Վերջիններս մանրամասնել են, որ շատերի, այդ թվում՝ անգլերենի սահմանափակ գիտելիքներ ունեցող չինացիների համար WeChat-ը կապի միակ միջոցն է:

Դատարանի որոշման համաձայն՝ Թրամփի վարչակազմը չի կարող պահանջել, որ հավելվածը ջնջվի Apple-ից և Google-ից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները