Չինաստանի իշխանությունները հաայտարարել են, որ COVID-19 են հայտնաբերել ՌԴ-ից ներմուծված ծովամթերքների վրա

12:17   21 Սեպտեմբեր 2020    217

Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ցզիլին նահանգի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը պնդում է, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Ռուսաստանից ներմուծված սառեցված ծովամթերքի փաթեթում, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Փաթեթը, որում գտել են կորոնավիրուսը, հայտնաբերվել է նահանգի մայրաքաղաք Չանչունում ուրբաթ օրը կատարված սովորական ստուգման ժամանակ: Շաբաթ օրը հիվանդությունների վերահսկման և կանխարգելման տեղական կենտրոնը հաստատել է նախնական արդյունքը:

Կորոնավիրուսի հայտնաբերումից հետո Չանչունի բժշկական իշխանությունները հետևել են բոլոր այն մարդկանց, որոնք շփում են ունեցել COVID-19-ով տուփի հետ և նրանց վերցրել են բժշկական հսկողության տակ: Նրանց կորոնավիրուսի թեստի բոլոր արդյունքները բացասական են եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները