Թուրալ Գյանջալիև. Հայաստանը շահագրգռված չէ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմամբ

12:38   20 Սեպտեմբեր 2020    210

Ագրեսոր Հայաստանը շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ և պատրաստվում է նոր գործողություններ սկսել Ադրբեջանի նոր տարածքներ օկուպացնելու նպատակով:

Այս մասին Hayatsk.info-ին ասել է Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար, Միլլի Մեջլիսի պատգամավոր Թուրալ Գյանջալիևը՝ մեկնաբանելով Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական հողերում ստեղծված անօրինական ռեժիմի «խորհրդարանի» Շուշա տեղափոխումը:

«Սա Հայաստանի քաղաքական ղեկավարության հերթական քայլն է՝ ուղղված խոչընդոտելու հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորումը: Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական հողերում ստեղծված խամաճիկային ռեժիմի «ղեկավարը» հայտարարել է, որ մինչև 2022 թվականը «խորհրդարանը» տեղափոխվելու է Շուշա և դա՝ հաշվի առնելով Շուշայի պատմական դերը, ունի «խորհրդանշական իմաստ»:

Վերջին իրադարձությունների ֆոնին Ադրբեջանի հիմնական մշակութային կենտրոններից հանդիսացող Շուշայի անվան օգտագործումը Հայաստանի կեղտոտ խաղերի մեջ վկայում է, որ օկուպանտ երկիրը նոր սադրանք է պատրաստում: Այս որոշումը նաև ցույց է տալիս, որ Հայաստանը ձգտում է ավելացնել լարվածությունը տարածաշրջանում: Ագրեսոր Հայաստանը շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ և պատրաստվում է նոր գործողություններ սկսել Ադրբեջանի նոր տարածքներ օկուպացնելու նպատակով:

Մենք հայտարարում ենք, որ Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի մարզի օկուպացիան կրում է ժամանակավոր բնույթ: Հայաստանի զինված ուժերի օկուպացման տակ գտնվող բոլոր ադրբեջանական հողերն ազատագրվելու են», - հայտարարել է Թուրալ Գյանջալիևը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրալ-Գյանջալիև  


Վերնագիրի այլ պիտակները