Թրամփին թունավոր նյութ պարունակող նամակ ուղարկողը կին է. նա ձերբակալվել է

10:48   21 Սեպտեմբեր 2020    208

ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայությունը Կանդայի հետ սահմանին ձերբակալել է մի կնոջ, որը կասկածվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թունավոր նյութ պարունակող նամակ ուղարկելու համար, գրում է NBC-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ կինը ձերբակալվել է կանադական Ֆորտ Էրին և ամերիկյան Բուֆալոն կապող «Խաղաղության կամրջի» վրա: Ձերբակալության պահին կինը զինված է եղել: Ձերբակալված անձի կամ նրա անվան մասին տեղեկություններ չեն հրապարակվում:

Նշվում է, որ երկրի իշխանությունները ծրագրում են նրա դեմ մեղադրանք առաջադրել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ավելի վաղ հայտնաբերել էին նախագահին ուղղված մի նամակ, որը ռիցին թունավոր նյութ է պարունակել: Նամակն ուղարկվել է Կանադայից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները