Հնդկաստանում մշակել են 96 տոկոս զգայունությամբ կորոնավիրուսի հայտնաբերման թեստ

11:06   21 Սեպտեմբեր 2020    224

Հնդկաստանում, ինչպես հայտնի է, կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5,4 միլիոնի եւ այս երկիրը աշխարհում վարակակիրների թվով երկրորդ տեղն է զբաղեցնում։

Մահացել է կորոնավիրուսից մոտ 86 հազար մարդ։ Կորոնավիրուսի հայտնաբերման պրոցեսը արագացնելու համար, հնդիկ գիտնականները կորոնավիրուսի հայտնաբերման թեստ են մշակել, որն ունի 96 տոկոս զգայունություն։ Վերջինիս հիմքում Cas9 ադապտացված սպիտակուցն է։

The Hindu պարբերականի փոխանցման համաձայն, թեստում օգտագործվում է CRISPR գենոմի խմբագրման նորագույն տեխնոլոգիան, որի շնորհիվ զգայունակությունը թեստի 96 տոկոս է։ Այն ավելի արագ է արդյունքները հայտնում քան ПЦР թեստը եւ արժի ավելի էժան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները