Նոր Զելանդիան ավելի քան 18 միլիոն դոլար է ներդնում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման մեջ

11:45   21 Սեպտեմբեր 2020    215

Նոր Զելանդիայի կառավարությունը ավելի քան 18 միլիոն դոլար կներդնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման մեջ:

Ինչպես երկուշաբթի հայտնել է երկրի փոխվարչապետ Ուինսթոն Փիթերսը, համապատասխան ներդրումային փաթեթը կուղարկվի COVAX միջազգային մեխանիզմի միջոցով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«COVAX մեխանիզմի հետ փոխգործակցությունը COVID-19-ի դեմ պատվաստումների եւ անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութ ստանալու մեր ռազմավարության առանցքային մասն է: Մենք պաշտոնապես վերահաստատեցինք մեր հանձնառությունը մեխանիզմի նկատմամբ եւ նախնական 27 մլն մանաթ (18.2 մլն դոլար) ենք ներդնում` պատվաստանյութերի մշակմանն ու արտադրությանն աջակցելու համար: Այս վճարը որպես նախնական գնումների երաշխիք կօգտագործվի` թեկնածու պատվաստանյութերից որեւէ մեկի արդյունավետության հաստատումից հետո»,- նշվում է է Փիթերսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկրի կառավարության կայքում:

Նոր Զելանդիայի փոխվարչապետը նաեւ նշել է, որ արդյունավետ պատվաստանյութ ստանալուց հետո այն ձեռք բերելու համար լրացուցիչ միջոցներ կպահանջվեն, սակայն նույնիսկ նախնական ֆինանսավորումը թույլ կտա անհրաժեշտ քանակությամբ դեղամիջոց ձեռք բերել` երկրի բնակչության 50 տոկոսի պատվաստման համար:

COVAX մեխանիզմը նպատակ ունի արագացնել արդյունավետ պատվաստանյութի որոնումը բոլոր երկրների համար: Նպատակն է միջոցներ ներդնել շուրջ 12 տարբեր պատվաստանյութերի մեջ եւ ապահովել դրանց արդարացի հասանելիությունը, երբ դրանք կհայտնվեն շուկայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նոր-Զելանդիա  


Վերնագիրի այլ պիտակները