Բելառուսում հանրահավաքի ժամանակ ուժայինների ջրցան մեքենան կոտրվել է

12:09   21 Սեպտեմբեր 2020    234

Բելառուսում հանրահավաքի ժամանակ ուժայինների մոտ ջրցան մեքենա է կոտրվել:

Բելառուսում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է 142 մարդ։ Նրանց մի մասը ներկայումս ազատ է արձակվել, վկայում են «Весна» իրավապաշտպան կենտրոնի տվյալները:

Իրավապաշտպանների տեղեկություններով ՝ սեպտեմբերի 20-ին Մինսկում ձերբակալվել է 91 ցուցարար, շրջաններում ՝ 51 ։

Ձերբակալվածների թվում է նաև Ռուսաստանի մեկ քաղաքացի։

Բացի այդ, ուժայինները բաժանմունք են տարել երկրի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայի վստահված անձ Օլեգ Մոիսեևին: Ընդդիմության Համակարգող խորհրդում արդեն հաստատել են նրա ձերբակալությունը։

Օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Ընտրատեղամասերի փակումից հետո հանրապետությունում սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ՝ ընդդեմ ընտրակեղծիքների։ Ընդդիմադիր թեկնածուների բոլոր շտաբները հայտարարել են պաշտոնական արդյունքները չճանաչելու մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները