Իսրայելում հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել՝ չնայած համազգային լոքդաունին

12:19   21 Սեպտեմբեր 2020    244

Իսրայելում հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել վարչապետ Բեմյամին Նեթանյահուի և կորոնավիրուսի դեմ կառավարության ձեռնարկած միջոցառումների դեմ։

Իսրայելցիներն իշխանություններին մեղադրում են կորոնավիրուսի նոր ալիքին դանդաղ արձագանքելու մեջ։

Երուսաղեմում ցուցարարները հավաքվել են Նեթանյահուի նստավայրի առջև։ Ակցիայի մասնակիցներից մի քանիսը ձերբակալվել են։

Իսրայելը համավարակի տարածման պատճառով երկրորդ համազգային լոքդաունն է հայտարարել։ Մարդկանց արգելվել է տնից հեռանալ 1 կմ-ից ավելի։ Խիստ սահմանափակումները կպահպանվեն առնվազն 3 շաբաթ։

Լոքդաունը համընկել է Ռոշ Հաշանայի՝ հրեական Նոր տարվա հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները