Թոմ Հարդին կլինի հաջորդ Ջեյմս Բոնդը

13:52   21 Սեպտեմբեր 2020    209

Համացանցում կրկին ակտիվացել են գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին հաջորդ ֆիլմի գլխավոր դերակատարի ընտրության շուրջ քննարկումները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ բրիտանական լրատվամիջոցներին հղումով, պրոդյուսերներն արդեն կողմնորոշվել են դերասանի ընտրության հարցում. նոր Ջեյմս Բոնդը կլինի հայտնի դերասան Թոմ Հարդին:

Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Հարդին քասթինգը բարեհաջող անցել է դեռևս հունիսին, սակայն տեղեկությունը պաշտոնապես չի hաստատվի առնվազն մինչև նոյեմբեր, քանի դեռ էկրան չի բարձրացել բոնդիանայի ամենաթարմ ֆիմը («Մեռնելու ժամանակը չէ»), որում գաղտնի գործակալին մարմնավորում է Դենիել Քրեյգը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները