Ուզբեկստանի փոխվարչապետը կորոնավիրուսից մահացել է

13:16   21 Սեպտեմբեր 2020    198

Ուզբեկստանի վարչապետի՝ ագրարային և սննդի ոլորտների զարգացման հարցերով տեղակալ Ուկտամ Բարնոևը մահացել է կորոնավիրուսից կյանքի 57-րդ տարում:

Բարնոևի մոտ կորոնավիրուս են ախտորոշել հուլիսի վերջին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մեկ այլ ուզբեկական աղբյուրի փոխանցմամբ՝ փոխվարչապետը մահացել է Գերմանիայում բուժվելիս:

Բարնոևը 2016թ.-ի դեկտեմբերից մինչև 2020թ.-ի փետրվարը նահանգապետի պաշտոն է զբաղեցրել, իսկ այս տարվա փետրվարից ստանձնել է փոխվարչապետի պաշտոնը:

Ուզբեկստանում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահացել է 429 մարդ, վարակվել՝ 51 235-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները