Ղրղզստանում ընտողների հետ պատգամավորի հանդիպումն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով

12:53   21 Սեպտեմբեր 2020    216

Ղրղզստանի Օշի մարզի Արավանի շրջանում ընտողների հետ պատգամավորի հանդիպումն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ծեծկռտուքին մասնակցել է մոտ 100 մարդ, 12-ը հոսպիտալացվել են, 3-ը՝ ձերբակալվել, հայտնել են տեղի ՆԳ վարչությունից։ Վեճը տեղի է ունեցել «Մեկենիմ Ղրղզստան» եւ «Բիրիմդիկ» կուսակցությունների կողմնակիցների միջեւ։

«Մեկենիմ Ղրղզստանը» հայտարարել է, որ ընտրողների հետ հանդիպումն անցկացրել է իրենց թեկնածուն՝ խորհրդարանի պատգամավոր Իլխ Մանանովը։ Միջոցառումն ընդհատել է սադրիչների խումբը, որոնք սկսել են մարդկանց ծեծել։ Կուսակցության կողմնակիցներից մեկը ծանր վիճակում է։

«Բիրիմդիկում» պնդում են, որ վրդովված են «նախընտրական քարոզարշավի անբարեխիղճ մասնակիցների կազմակերպած սադրանքով»։ «Բիրիմդիկի» թեկնածու Շուկուռուլո Ֆայզուլաեւին, ինչպես եւ Մանանովին հարցաքննության են կանչել։

Ղրղզստանի խորհրդարանական՝ Ժոգորկու Կենեշի ընտրությունները տեղի են ունենալու 2020 թվականի հոկտեմբերի 4-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղրղզստան  


Վերնագիրի այլ պիտակները