Բիթքոինի գինը թույլ նվազում է` մնալով 11 հազար դոլարի սահմաններում

12:57   21 Սեպտեմբեր 2020    262

Աճուրդների տվյալների համաձայն` ամենատարածված կրիպտոարժույթի` բիթքոինի արժեքը երկուշաբթի թույլ նվազում է` մնալով 11 հազար դոլարի մակարդակում, փոխանցում է Prime-ը:

Ըստ CoinMarketCap պորտալի, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին գինը` բիթքոինը նվազել է 0.08 տոկոսով` կազմելով 10949 դոլար: Կրիպտոարժույթների առեւտրի Binance ամենամեծ բորսայում բիթքոինի գինը նվազել է 0.14 տոկոսով եւ կազմել 10 936 դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում շուկայի մոտ 57.7 տոկոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիթքոին  


Վերնագիրի այլ պիտակները