Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ

12:39   21 Սեպտեմբեր 2020    374

2020 թվականի սեպտեմբերի 21-ին ադրբեջանա-հայկական սահմանի Թովուզի հատվածում Հայաստանի զինված ուժերի ձեռնարկած հերթական սադրանքի արդյունքում զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Մամեդով Էլշան Ալի օղլուն:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ ասված է, որ այս սադրանքը ձեռնարկվել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունից հետո, որում խոսվում էր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման մասին և կոչ էր արվում հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի ղեկավարության իսկական նպատակը ոչ թե խաղաղության հասնելն է, այլ ագրեսիայի շարունակումը:

«Այս արյունոտ ոճրագործության ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», - ասված է հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները