Ռումինիայի ԱԳՆ-ն՝ Սև ծով-Կասպից ծով միջազգային տրանսպորտային երթուղու ներուժի մասին

12:00   21 Սեպտեմբեր 2020    229

Առկա է հսկայական ներուժ Սև ծով-Կասպից ծով միջազգային տրանսպորտային երթուղու և տարածաշրջանային համագործակցության համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը:

Նախարարությունից հայտնել են, որ այդ նախագիծը կոչված է ինտերմոդալային ծովային-գետային և ավտոմոբիլային-երկաթուղային տրանսպորտային երթուղի ստեղծել Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև:

«Այդ նախագիծը հիմնվել է երկկողմ թուրք-ռումինական նախաձեռնության վրա, որին մասնավորապես աջակցում են Թուրքմենբաշի միջազգային ծովային նավահանգիստը՝ երթուղու գլխավոր օպերատորներից մեկը, ինչպես նաև ռումինական Կոնստանցա նավահանգիստը», - հայտնել են նախարարությունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռումինիա  


Վերնագիրի այլ պիտակները