Իրանում հայտարարել են կորոնավիրուսի երրորդ ալիքի տարածման մասին

14:07   21 Սեպտեմբեր 2020    236

Իրանի Թեհրան նահանգում սկսվել է կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին կիրակի օրը հայտարարել է մայրաքաղաքի՝ վիրուսի տարածմանը հակազդելու շտաբի պետ Ալիրեզա Զալին:

«Վերջին օրերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ Թեհրանում արդեն սկսվել է երրորդ ալիքը», – նրա խոսքերն է մեջբերում ISNA լրատվական գործակալությունը: Զալին հավելել է, որ «ժամանակային ընդմիջումը երկրորդ և երրորդ ալիքների միջև աննշան է եղել»:

Նա նշել է, որ կա վիճակագրական ցուցանիշների աճ, որը համապատասխանում է երրորդ ալիքին: «Մենք շտաբի անունից նամակ ենք ուղարկել Առողջապահության նախարարին՝ Թեհրանում կորոնավիրուսի տարածմանը դիմակայելու համար [խնդրանքով] վերադարձնել վիրուսի հետ կապված սահմանափակումները: Դա հատկապես վերաբերում է հեռավար աշխատանքային ձևաչափին [վերադարձնելուն]», – հավելել է Զալին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները