ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հատել է 7 միլիոնի շեմը

14:14   21 Սեպտեմբեր 2020    206

Նախօրեին ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հատել է 7 միլիոնի շեմը. հիվանդությունից արդեն մահացել է ավելի քան 204 հազար մարդ, գրում է eadaily.com կայքը:

Հայտնի է, որ միայն վերջին մեկ օրում երկրում հաստատվել է վարակման 33 000 նոր դեպք, գրանցվել է 294 մահվան դեպք:

Վարակակիրների թվով աշխարհում երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ համավարակի սկզբից ընդհանուր գրանցվել է վարակման մոտ 5,5 միլիոն, իսկ մահվան՝ մոտ 88 000 դեպք: Նախօրեին այստեղ հայտնաբերվել է ավելի քան 87 000 նոր վարակակիր, մահացել է 1135 մարդ:

Եվրոպայում այս ընթացքում համավարակի երկրորդ փուլն է սկսվել: Նոր վարակակիրների թվով այստեղ հակառեկորդ է սահմանում Ֆրանսիան (10,5 հազար):

Ամբողջ աշխարհում ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 31 միլիոն դեպք: Փորձագետների կարծիքով՝ վարակակիրների իրական թիվը պետք է որ 10 անգամ ավելի շատ լինի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները