«Եթե ԱՄՆ-ն կարողանար չեզոքացնել Պուտինին, կաներ դա». Յակով Քեդմի

14:20   21 Սեպտեմբեր 2020    198

ԱՄՆ-ում արդեն քաղաքացիական պատերազմ է ընթանում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին սեպտեմբերի 20-ին հայտարարել է իսրայելցի հայտնի փորձագետ, «Նաթիվ» ծառայության նախկին ղեկավար Յակով Քեդմին՝ պատասխանելով «Իմանալու իրավունք» հեռուստահաղորդման փորձագետների հարցերին, գրում է eadaily.com կայքը:

«Հավանական է, որ նախանցած դարում ավարտված քաղաքացիական պատերազմը կարող է վերսկսվել, բայց պատմական զարգացման ավելի նոր ու բարձր մակարդակով և ավելի մեծ խնդիրներով` ներառյալ և հին և նոր խնդիրները: Գործնականում ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմը արդեն ընթանում է, հարցը այն է, թե ինչ ինտենսիվությամբ: Եվ շատ հնարավոր է, որ պարտվող կողմը չի ընդունի արդյունքը (ընտրությունների) և կփորձի ուժով ուղղել այն: Այդպիսին է ժողովրդավարությունը, որ այդքան գովում են և այդպիսին է աշխարհի ամենահաջողակ պետության կայունությունը», -նշել է Քեդմին:

Նրա խոսքով՝ նախորդ ընտրություններին, որում հաղթանակ է տարել Դոնալդ Թրամփը, ընտրությունների դե ֆակտո արդյունքներն ուժի միջոցով փոխելու փորձերը սկսվել էին հենց ընտրությունների հաջորդ օրվանից:

Նույն հաղորդման ժամանակ Քեդմին նշել է, որ Թրամփի և նրա դեմոկրատ մրցակից Ջո Բայդենի միջև միջազգային իրավունքի պահանջներին հետևելու տեսանկյունից ոչ մի տարբերություն չկա:

Մեկնաբանելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին վերացնելու մասին Թրամփի հայտարարությունները, փորձագետը նշել է.«Չի եղել Միացյալ նահանգների այնպիսի նախագահ, որը ցանկալի ու հնարավոր չհամարեր այս կամ այն երկրի պետական գործչի քաղաքական սպանությունը: Միացյալ Նահանգների հետպատերազմյան ամբողջ պատմությունը, նախկինում էլ չեմ ասում, սնուցված է և ուղեկցվում է այդ սպանություններով:

Որտեղ կարողացել են` սպանել են, որտեղ չեն կարողացել` չի ստացվել: Եթե նրանք կարողանային ոչնչացնել Հո Չի Մին քաղաքը, ապա կանեին դա: Բայց չկարողացան: Ես ավելին կասեմ ձեզ, եթե նրանք կարողանային վերացնել ձեր նախագահին (նկատի ունի Վլադիմիր Պուտինին), նրանք դա կանեին: Նրանք չունեն որևէ բարոյական հիմք և շրջանակ, և երբեք չեն ունենա: Միակ հարցը նպատակահարմարությունն է»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները