Ով է Գերմանիայի ամենահարուստ բնակիչը

14:29   21 Սեպտեմբեր 2020    217

«Lidl» և «Kaufland» սուպերմարկետների ցանցի հիմնադիր Դիտեր Շվարցը գլխավորել է Գերմանիայի ամենահարուստ մարդկանց վարկանիշն ըստ «Welt am Sonntag» հրատարակության:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Շվարցի կարողությունը, որը հիմնադրել է «Kaufland»-ը և «Lidl»-ը, գնահատվում է 41,8 միլիարդ եվրո: «Schwarz Group»-ը 113,3 միլիարդ եվրո շրջանառությամբ, ունի նաև Գերմանիայի ամենամեծ ընտանեկան ընկերության տիտղոսը:

Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցնում է Ռայմանների ընտանիքը, որը բաժնետոմսեր ունի «Jacobs Douwe Egberts» և «Coty» ընկերություններում․ նրանց կարողությունը հասնում է 21,45 մլրդ եվրոյի:

Երրորդ տեղում է Վոլֆգանգ Պորշեի ընտանիքը՝ 20 միլիարդ եվրո կարողությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները