Ադրբեջանի խորհրդարանին առընթեր գործելու են պատգամավորների կամավորականներ

11:51   21 Սեպտեմբեր 2020    301

Ադրբեջանցի պատգամավորները կունենան կամավորականների թիմեր, հաղորդում է Hayatsk.info-ն:

Այդ կապակցությամբ Միլլի Մեջլիսի երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի աշնանային նստաշրջանի օրակարգում ներառվել է «Պատգամավորների կամավորականներ» նախագիծը:

Այսպես, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կընտրի և կներկայացնի իր կամավորականին և դրանով կստեղծվի կամավորականների խումբ: Հետո դրանցից կընտրվի 10 հոգի, որոնք գործելու են խորհրդարանին առընթեր: Նրանց աշխատանքը կայանալու է նրանում, որ պարբերաբար հանդիպելու են պատերազմի մասնակիցների և զոհված զինծառայողների ընտանիքների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Միլլի-Մեջլիս  


Վերնագիրի այլ պիտակները