Լեհաստանը, Ռումինիան, Լիտվան առաջարկել են Բելառուսին ԵՄ հետ անվիզա ռեժիմ տալ

14:48   21 Սեպտեմբեր 2020    251

Լեհաստանի, Ռումինիայի և Լիտվայի նախագահներն առաջարկել են Եվրամիությանն ընդլայնել օգնության փաթեթը Բելառուսին, մասնավորապես, անվիզա ռեժիմ սահմանելերկրի քաղաքացիների համար, որոշ պայմաններով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նշված է երեք երկրների ղեկավարների տարածած հայտարարությունում։ Պայմանները, սակայն, նշված չեն։

Աջակցության փաթեթը ներառում է նաև գործակցություն ԵՄ հետ առևտրի ընդլայնման համար և Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցության բանակցություններին, օգնել դիվերսիֆիկացնել էներգետիկ սեկտորն ու Բելառուսի անվտանգությունը, ապահովել հասանելիություն ֆինանսական միջոցներին երկրի տնտեսությունը վերակառուցելու համար, ակտիվացնել միջազգային ֆինանսական կառույցների ակտիվությունը տնտեսությունը բարեփոխելու համար։

Երեք երկրների ղեկավարներն ընդգծել են, որ միայն բելառուսները կարող են վճռել իրենց երկրի ճակատագիրը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեհաստան   Ռումինիա   Լիտվա  


Վերնագիրի այլ պիտակները