Աթենքում կորոնավիրուսի տարածման պատճառով նոր սահմանափակումներ են մտցվում

14:56   21 Սեպտեմբեր 2020    188

Աթենքում սեպտեմբերի 21-ից նոր սահմանափակող միջոցառումներ են մտցնում՝ կապված COVID-19-ով վարակվածների թվի աճի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Միջոցառումների մասին հայտարարվել էր անցյալ շաբաթ, դրանց ցուցակը կիրակի հրապարակվել է կառավարական պաշտոնական թերթում։ Դրանք 2 շաբաթ՝ սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 4-ը գործելու են մայրաքաղաքային ամբողջ Ատիկա մարզում։

Նախատեսվում է, որ փակ հաստատություններում եւ բացօթյա տարածքում հավաքների մասնակիցների առավելագույն թիվը 10 մարդուց ավելի չպետք է լինի։ Կինոթատրոնները աշխատանքը դադարեցնում են, համերգները չեղարկվում են։

Հարսանյաց, մկրտության եւ հուղարկավորության արարողություններին պետք է լինի 20 մարդուց ոչ ավելի։

«Խոցելի խմբերին պատկանող եւ 65 տարեկան ու անց քաղաքացիների պաշտպանության նպատակով հանձնարարվում է հաջորդ 14 օրերի ընթացքում սահմանափակել նրանց տեղաշարժը»,- նշված է որոշման մեջ։

65-ն անց մարդկանց առաջարկվում է խուսափել բոլորի հետ շփումներից, բացի ընտանեկան մերձավոր շրջապատից, եւ զերծ մնալ հանրային տրանսպորտով ուղեւորություններից։

Դրանից բացի, Ատիկայում որոշում է ընդունվել բնակչության խոցելի խմբերին պատկանող ասիմպտոմ հիվանդներին, օրինակ՝ ներգաղթյալներին տեղավորել հատուկ կարանտինային հյուրանոցներում։

Առողջության պաշտպանության համար մտցվում է մասնավոր եւ պետական հատվածի աշխատակիցների 40 տոկոսի համար պարադիր հեռավար աշխատանքը, որոնք կատարում են գրասենյակային աշխատանք կամ այնպիսի, որը կարելի է հեռվից անել։

Պետական հատվածում աշխատանքը սկսվելու է 3 փուլով՝ առավոտյան 7:00-ին, 8:00-ին եւ 9:00-ին, որ ճանապարհին մարդկանց կուտակումներ չստեղծվեն։

Կմեծանա դիմակային ռեժիմին հետեւելու ստուգումների թիվը։ Աշխատավայրում դիմակ չկրող գործատումներին եւ ծառայողներին պատժելու են, նշված է որոշման մեջ։

Դադարեցվում է նաեւ կենդանի երաժշտությամբ հաստատությունների աշխատանքը՝ կաբարե, գիշերայիրն ակումբներ, դիսկոտեկներ, զվարճանքի կենտրոններ։

Դրանից բացի, սրճարանները, բարերը, ռեստորանները գիշերային ժամերին՝ 00։00-ից մինչեւ 07։00 փակ են լինելու։

Հունաստանում սեպտեմբերի սկզբից կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է՝ 10 757-ից մինչեւ 15 142։ Կրկնապատկվել է վերակենդանացման բաժանմունքներում զբաղված մահճակալների թիվը, ավելի բարձր է դարձել նաեւ այս հիվանդացության հետեւանքով մահացությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները