Արգենտինյան կոկաինի մի մասը նախատեսված է եղել Պետդումայի համար. «Դոսյե»

15:35   21 Սեպտեմբեր 2020    215

Միխայիլ Խոդորկովսկու «Դոսյե» կենտրոնը ուսումնասիրել է նյութեր ռուսական եւ արգենտինյան քրեական գործերից, որոնք կապված են Բուենոս Այրեսում Ռուսաստանի դեսպանատան տարածքում կոկաին պահելու պատմության հետ:

2018-ի փետրվարին Արգենտինան և Ռուսաստանը համատեղ հատուկ գործողություն իրականացրին և բերման ենթարկեցին վեց մարդու, ովքեր դեսպանատան տարածքում 400 կիլոգրամ կոկաին էին թաքցրել: Նրանք ծրագրում էին այն հետագայում տեղափոխել դիվանագիտական փոստով:

Թմրանյութերի շրջանառությունը, պարզվում է, ինտեգրված էր Արտաքին գործերի նախարարության տրանսպորտային համակարգին: «Դոսյե» կենտրոնը վկաների ցուցմունքների եւ 402 ժամանոց գաղտնալսումների հիման վրա վերականգնել է թմրանյութերի մատակարարման իրադարձությունները: Իրական կազմակերպիչներն ու շահառուները դեռ չեն հայտնաբերվել, պնդում են զեկույցի հեղինակները:

Զեկույցում մեջբերել են Միխայիլ Կազանցեւի՝ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումներից մեկի նախկին հրամանատարի վկայությունը, որի հետ Կովալչուկը քննարկում էր «ծովային կատուների մորթիների» համար մասնավոր ինքնաթիռի որոնումը (նրանք փորձել էին կոկաին տեղափոխել մորթիների քողի տակ): Կազանցեւի ցուցմունքներում մի հատված կա կոկաինի խմբաքանակի հասցեատերերի մի մասի վերաբերյալ:

2018 թվականին հեռախոսազրույցի ընթացքում Կովալչուկը բարձրացրել է իր ծանոթների կալանքի թեման և «պնդել, որ ինքը պետք է կազմակերպի Արգենտինայից Ռուսաստան բեռների առաքումը, ընդ որում Կովալչուկը չի ասել, որ պետք է սուրճ և ծխախոտ բերի, բայց հաստատել է, որ ճամպրուկներում կոկաին է»: «Ըստ Կովալչուկի, կոկաինի մի մասը նախատեսված էր ՌԴ Պետդումայի պատգամավորների և ՌԴ Դաշնային խորհրդի անդամների համար»,- Կազանցեւի այս վկայությունն է մեջբերված զեկույցում: Չնայած այս ապացույցներին, ռուսական հետաքննությունը չի սկսել պարզել արգենտինական կողմի հասցեատերերին, չնայած հատուկ ծառայությունները կարող էին գտնել Մոսկվա ժամանած ճամպրուկների հետագա ուղին, գրում է «Բաց մեդիան», որը ծանոթացել է զեկույցի տեքստին:

«400 կիլոգրամ կոկաինը «հնարավոր չի պարզապես վերցնել և գնել»», – նշում է իրավապահ մարմիններում գտնվող «Դոսյե» կենտրոնի աղբյուրը: Նման արտադրանքի մատակարարների հետ հարաբերությունների կառուցումը երկար ժամանակ է պահանջում: Գործարքի շուրջ Կովալչուկը կարող էր համաձայնության գալ, օրինակ, եթե նա մաքսանենգների ավելի մեծ խմբի մաս լիներ, պնդում է կենտրոնի զրուցակիցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները