Հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են ավելի քան 2500 տարի առաջ թաղված 27 դագաղ

15:57   21 Սեպտեմբեր 2020    196

Եգիպտոսում հայտնաբերվել է 27 դագաղ, որոնք թաղվել են ավելի քան 2500 տարի առաջ, ինչը, ինչպես ենթադրվում է, իր տեսակի մեջ ամենամեծ գտածոն է:

Այս մասին գրում է Daily Mail պարբերականը: Անհավանական գտածոն հայտնաբերել են Կահիրեի մերձակայքում գտնվող հին Սաքքարա նեկրոպոլիսում աշխատող հնագետները:

Այս ամսվա սկզբին հայտնաբերվել էր դեռևս 13 դագաղ, հետագա աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 14-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ դագաղներն ամբողջությամբ փակ են և չեն բացվել սկսած այն պահից, ինչ թաղվել են»,- ասված է Եգիպտոսի հնությունների հարցով նախարարության տարածած հաղորդագրությունում։

Ենթադրվում է, որ գտածոն իր տեսակի մեջ ամենամեծն է, և նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ իրենք հույս ունեն շուտով «ավելի շատ գաղտնիքներ» բացահայտել հայտնաբերվածի վերաբերյալ:

Փայտե դագաղների կողքին հնագիտական թիմը հայտնաբերել է նաև ավելի փոքր արձաններ և իրեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները