Ղարաբաղի ադրբեջանական համայնք. Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ճնշում գործադրել Հայաստանի վրա

11:50   21 Սեպտեմբեր 2020    249

Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքը հայտարարություն է տարածել կապված 2020 թվականի սեպտեմբերի 21-ի՝ Խաղաղության միջազգային օրվա հետ:

Համայնքի՝ Hayatsk.info–ում ստացված հայտարարությունում ասում է, որ այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում գլոբալ զինադադար հաստատել, աշխարհի բոլոր պատերազմող կողմերին կոչ է անում՝ միասին պայքարել ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի դեմ, վայր դնել զենքը, Հայաստանը, անտեսելով այս կոչը, շարունակում է իր օկուպացիոն ծրագրերի իրագործման փորձերը:

Նշվում է, որ ագրեսիայի արդյունքում Ադրբեջանի տարածքների հինգերորդ մասը գտնվում է Հայաստանի օկուպացման տակ, և հայրենի հողերից վտարված շուրջ մեկ միլիոն ադրբեջանցիներ չեն կարողանում վերադառնալ իրենց հարազատ հողեր:

Բացի այդ, ագրեսոր Հայաստանն Ադրբեջանի օկուպացված տարածքներում ամրապնդվելու համար, այնտեղ ապօրինի բնակավայրեր է ստեղծում. «Այս փորձերը հանդիսանում են միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում, շատ լուրջ ռազմական հանցագործություններ: Ցավոք, հայկական կողմը միշտ էթնիկական ատելությամբ է ընդունել՝ հակամարտության կարգավորման համար կառուցողական երկխոսության ուղղված` մեր համայնքի կոչերը: Հայտարարելով խաղաղության պայմաններում համատեղ ապրելու հնարավորության հանդեպ մեր հավատարմության մասին, մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ Ադրբեջանի տարածքներից զավթիչ ուժերի դուրս բերման և պայմաններ ստեղծելու հայրենի հողեր մեր վերադարձի համար: Մեր կոչի իրականացումը մեզ թույլ կտա զգալ՝ «Խաղաղության օրվա» իրական էությունը, որը մենք անցկացնում ենք առանց խաղաղության»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները