Թբիլիսիում նախատեսվում է դաշտային վրաններ տեղադրել

16:30   21 Սեպտեմբեր 2020    187

Թբիլիսիում նախատեսվում է դաշտային վրաններ տեղադրել, որտեղ քաղաքացիները կկարողանան կորոնավիրուսի թեստ հանձնել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ թեստ հանձնելը կլինի ըստ ցանկության և անվճար: Կառավարությունում գործող միջգերատեսչական խորհուրդը առաջիկայում որոշում կկայացնի, թե կոնկրետ որտեղ են տեղադրվելու նշված վրանները:

Այս պահի դրությամբ Վրաստանում նմանատիպ վրաններ բացվել են Աջարիայի տարածքում, որը կարմիր գոտի է համարվում երկրում: Օրվա ընթացքում նոր վարակվածների գերակշիռ մասը հենց Աջարիայի շրջանից են: Քաղաքացիներն այստեղ կորոնավիրուսի թեստ կարող են հանձնել անվճար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թբիլիս  


Վերնագիրի այլ պիտակները