Բայդենը «թաղել» է ԱՄՆ բնակիչների մեծ մասին

16:57   21 Սեպտեմբեր 2020    196

ԱՄՆ-ի դեմոկրատների նախագահի թեկնածու Ջո Բայդենը սխալ արտահայտություն է արել ընտրողներին ուղղված իր ուղերձի ժամանակ:

Նա իր երկրում կորոնավիրուսից զոհվածների թիվը սխալ է նշել, հայտնում է Fox News-ը:

«Եթե Դոնալդ Թրամփը հասնի իր ուզածին, ապա կորոնավիրուսի հետևանքները կգերազանցեն ընդունելիի սահմանը: Ըստ մասնագետների՝ 200 միլիոն մարդ կմահանա այս հիվանդությունից, հավանաբար հենց այն ժամանակ, երբ ես ավարտեմ ելույթս»,- ասել է Բայդենը:

Նշենք, որ ԱՄՆ բնակչությունը կազմում է շուրջ 330 միլիոն մարդ: Այսինքն, եթե հավատանք Բայդենի խոսքերին, ապա երկրի բնակիչների մեծ մասը պետք է որ մահացած լիներ կորոնավիրուսից: Ամերիկյան լրատվամիջոցները ենթադրում են, որ նախագահի դեմոկրատ թեկնածուն միլիոնը շփոթել է հազարի հետ:

Սա Բայդենի առաջին լեզվի սայթաքումը չէ: Ավելի վաղ, երբ նահանգներում կորոնավիրուսի ալիքը նոր էր սկսվում, նա խառնել է հիվանդների և գործը կորցրածների վիճակագրության թվերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները