Չինաստանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին Թայվանի հետ Վաշինգտոնի տնտեսական բանակցությունների հետեւանքների մասին

17:09   21 Սեպտեմբեր 2020    214

Չինաստանը նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին երկու երկրների հարաբերությունների համար հնարավոր «լուրջ վնասի» մասին, եթե Վաշինգտոնը չհրաժարվի Թայվանի հետ իր առաջիկա տնտեսական հանդիպումից, որին, ինչպես սպասվում է, կմասնակցի ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյա, հաղորդում է Reuters-ը:

Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը ԱՄՆ-ին կոչ է արել «դադարեցնել Թայվանի հետ բոլոր տեսակի պաշտոնական փոխանակումները՝ չին-ամերիկյան հարաբերությունների լուրջ վնասներից խուսափելու համար, հանուն Թայվանի նեղուցում խաղաղության ու կայունության»:

Թայվանական ԶԼՄ-ները հայտնել են, որ ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական աճի, էներգետիկայի եւ բնապահպանության հարցերով տեղակալ Քեյթ Քրաչը մտադիր է այս շաբաթվա վերջին այցելել կղզի` Թայվանի կառավարության հետ տնտեսական եւ առեւտրային երկխոսության համար:

Չինաստանը Թայվանը համարում է իր տարածքի մի մասը եւ կտրականապես դեմ է այլ երկրների եւ կղզու միջեւ ցանկացած պաշտոնական շփմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստանը  


Վերնագիրի այլ պիտակները