Ռուսաստանի դեղատներում սկսել են վաճառել COVID-19-ի դեմ դեղամիջոցը

17:28   21 Սեպտեմբեր 2020    197

Սեպտեմբերի 21-ից դեղատները սկսել են վաճառել կորոնավիրուսի բուժման համար ռուսական «Արեպլիվիր» դեղամիջոցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով արտադրող «Պրոմոմեդ» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Մլադենցևին:

Ըստ Մլադենցևի, դեղամիջոցը ձեռք են բերել գրեթե բոլոր խոշոր դեղատնային ցանցերն ու դիստրիբյուտորները: Վաճառքի առաջին փուլում «Արեպլիվիրը» կլինի 10 հազար դեղատներում, հետագայում դեղատների թիվը կավելանա: «Մենք ունենք 60 հազար դեղատուն, և որպեսզի սպառողն ազատորեն գնի դեղամիջոցը, բավական է 30 հազար դեղատնում այն լինի: Բայց դա դեռ պահանջարկի մեկ երրորդը կլինի»,- բացատրել է տնօրենը:

Ավելի վաղ նա ասել էր, որ դեղի տուփը մանրածախ վաճառքում կարժենա 12 320 ռուբլի: Մեկ տուփը պարունակում է 200 մգ-անոց 40 դեղահաբ: Դեղը խորհուրդ է տրվում օգտագործել COVID-19-ի ախտանիշների ի հայտ գալուց հետո առաջին օրը, այն տրամադրվում է դեղատոմսով: Ըստ Մլադենցևի, դեղամիջոցի կլինիկական փորձարկումների ընթացքում ոչ մի բարդություն չի հայտնաբերվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները