ԱՄՆ պետդեպարտամենտի համակարգողը Լիտվայում կհանդիպի բելառուսական ընդդիմության հետ

17:33   21 Սեպտեմբեր 2020    188

Սեպտեմբերի 21-ին Լիտվա կատարած այցի ընթացքում ԱՄՆ պետդեպարտամենտի ահաբեկչության դեմ պայքարի բյուրոյի համակարգող Նաթան Սեյլսը կհանդիպի բելառուսական ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է eadaily.com կայքը:

«Նաթան Սեյլսը կհանդիպի Բելառուսի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` քննարկելու, թե ինչպես ԱՄՆ-ն կարող է աջակցել Բելառուսի ժողովրդին նրանց արդար և ազատ ընտրությունների պահանջում և դադարեցնել ընտրություններից հետո բողոքների բռնի ցրումը Բելառուսի իշխանությունների կողմից»,- ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բելառուսական ընդդիմության համակարգող խորհուրդը նախատեսում է ստեղծել խումբ` արևմտյան երկրների հետ բանակցությունների համար: Նրանց նպատակն է քննարկել իշխանությունը Սվետլանա Տիխանովսկայային և նրա կառավարությանը փոխանցելու կարգը: Տիխանովսկայան Բրյուսելում կհանդիպի նաև ԵՄ արտգործնախարարների հետ:

Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները