ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն ազդի ՌԴ-Իրան համագործակցության վրա

17:38   21 Սեպտեմբեր 2020    196

Իրանի հետ համագործակցության ռուսական գիծը կպահպանվի, չնայած դրանց վրա ազդելու ԱՄՆ փորձերին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք դրանում չենք տեսնում այնպիսի բան, որը ինչ-որ կերպ ազդի մեր գծի վրա: Իրանի հետ մեր համագործակցությունը բազմաբնույթ է, և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում աշխատանքները կշարունակվեն՝ կախված կողմերի կարիքներից, այդ համագործակցության համար փոխադարձ պատրաստակամությունից, հանգիստ եղանակով՝ մեր բոլոր պարտավորություններին համապատասխան, բայց անկախ ԱՄՆ-ի կողմից ազդելու փորձերից: Մենք չենք վախենում ամերիկյան պատժամիջոցներից, մենք սովոր ենք դրանց: Դա ոչինչ չի փոխում մեր մոտեցման մեջ»,- հայտարարել է Ռյաբկովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ-Իրան  


Վերնագիրի այլ պիտակները