Տոմսկի հյուրանոցի Նավալնիի համարում ստուգել են ջրի որակը

19:20   21 Սեպտեմբեր 2020    207

Տոմսկի Xander Hotel հյուրանոցի ադմինիստրացիայի ներկայացուցիչը, որտեղ կանգ էր առել ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնին, խոսել է շշալցված ջրի որակի մասին, որը դնում են հյուրանոցի համարներում:

Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նրա խոսքով, հյուրանոցին վստահելի մատակարար է ջուր ապահովում: Իսկ սենյակում շշերի քանակը կախված է հյուրերի քանակից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նաև հավել է, որ Նավալնին համարը վարձակալել է միայնակ, ուստի նրան, ըստ օրերի, քանակի համապատասխան քանակությամբ շշեր է տրամադրվել: Միևնույն ժամանակ, ադմինիստրատորը նշել է, որ չգիտի, թե ինչու է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տեսանյութում բլոգերի սենյակում մի քանի շիշ եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավալնի  


Վերնագիրի այլ պիտակները