Բրիտանացիները կորոնավիրուսի 2-րդ ալիքի ֆոնին կրկին խուճապահար գնումներ են կատարում՝ «սրբելով» խանութները

19:49   21 Սեպտեմբեր 2020    196

Մեծ Բրիտանիայիում կորոնավիրուսի երկրորդ ալիքի վերաբերյալ մտավախությունների ֆոնին մարդիկ կրկին սկսել են խուճապահար առաջին անհրաժեշտության ապրանքներ գնել․ հանգստյան օրերին բրիտանացիները դատարկել են խանութները, գրում է Daily Mail-ը։

Ինչպես գրում է աղբյուրը, սոցցանցերում խանութների դատարկ դարակաշարերի լուսանկարները վայում են, որ սկսվել է խուճապային գնումների երկրորդ ալիքը։

Անհանգստացած գնորդները Twitter-ում լուսանկարն են տեղադրել՝ ցուցադրելով սուպարմարկետների առաջին անհրաժեշտության ապրանքների դատարկ դարակաշարերը։ Նրանք բողոքել են, որ խանութներում ապրանքները գրեթե ամբողջովին սպառվել են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ երկրում սկսվում է կորոնավիրուսային համաճարակի երկրորդ ալիքը։

«Այժմ տեսնում ենք, որ երկրորդ ալիքը մոտենում է: Նույնը տեսել ենք Ֆրանսիայում, Իսպանիայում և Եվրոպայով մեկ և, ցավոք, նույնը տեսնելու ենք նաև մեզ մոտ»,-հայտարարել էր վարչապետը:

Նա հավելել էր, որ ցանկանում է բաց պահել դպրոցները, ինչպես նաև տնտեսության բոլոր ճյուղերը, քանի որ բնակչությունը չի ցանկանում երկրորդ անգամ «լոքդաունի» մեջ հայտնվել:

Վերջին տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում հաստատվել է կորոնավիրուսի 394 257 դեպք, որոնցից 41 777-ը՝ մահվան ելքով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները