Ավստրալիայում կմեկնարկեն կորոնավիրուսի դեմ ոչ ասեղային եղանակով պատվաստման փորձարկումները

20:16   21 Սեպտեմբեր 2020    214

Ավստրալիայում կառավարության 3 միլիոն դոլար ներդրումից հետո կմեկնարկեն կորոնավիրուսի դեմ ոչ ասեղային եղանակով օրգանիզմ «ներարկվող» պատվաստանյութի փորձարկումները, գրում է Daily Mail պարբերականը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ԴՆԹ-ի վրա հիմնված նորարարական պատվաստանյութը մշակել են Սիդնեյի համալսարանի բժկական փորձագետները:

Հայտնի է, որ փորձարկումներին մասնակցելու համար արդեն 150 մարդ է գրանցվել: Նշվում է, որ պատավաստանյութը PharmaJet հատուկ սարքի օգնությամբ՝ օդի հոսանքի միջոցով է մարդուն փոխանցվելու: Պարզապես հարկավոր է սարքը հպել մաշիկ: Ըստ մասնագետների՝ այս մեթոդը շատ ավելի արդյունավետ է, քան ներարկումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այն միանգամից փոխանցվում է մաշկին, որը մարմնի ամենամեծ իմունային համակարգն է, ուստի՝ կարծում ենք, որ այս պատվաստանյութը պետք է շատ ավելի լավ ազդեցություն ունենա: Ամբողջ գաղափարն այն է, որ օրգանիզմը կճանաչի փոքր քանակությամբ ԴՆԹ-ներն ու իմունային համակարգի խթանման համար իր հակամարմինները կստեղծի»,- նշել է բժիշկ Ջիննի Մանսբերգը և հավելել, որ պատվասանյութը միտված է ընդհանուր ամբողջ օրգանիզմի դիմադրողանակությունը բարձրացնելուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները