Բելառուսում Արդարադատության երթի ընթացքում առնվազն 230 մարդ է ձերբակալվել

20:56   21 Սեպտեմբեր 2020    234

Առնվազն 230 մարդ բերման է ենթարկվել սեպտեմբերի 20-ին Բելառուսում բողոքի ցույցերի ընթացքում:

Այս մասին հայտնում է TUT.BY հեռուստաալիքը՝ հղում անելով «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնին:

Ժամը 23: 20-ի դրությամբ՝ Մինսկում բերման է ենթարկվել 167 մարդ, այդ թվում` հայտնի պլաստիկ վիրաբույժ Ալեքսեյ Դուժին, Սվետլանա Տիխանովսկայայի վստահելի Օլեգ Մոիսեևը, լուսանկարիչ և վավերագրական կինոնկարիչ Նիկոլայ Մամինովը, ինչպես նաև Բելառուսի հեռուստառադիոընկերության պաշտոնաթող աշխատակից, «Ոչ հեռուստատեսությամբ» Youtube ալիքի հեղինակ Սերգեյ Կոզլովիչը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մարզերում իրավապաշտպանները տեղեկություններ ունեն 69 ձերբակալվածի մասին: Երեկ Մինսկում անցկացվել է ընդդիմության ավանդական կիրակնօրյա ցույցը, որին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ: Այս անգամ այն ստացել է Արդարության երթ անվանումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները