Ադրբեջանի խորհրդարանի նախագահը ժամանել է Ռուսաստան. Լուսանկար

17:00   21 Սեպտեմբեր 2020    315

Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի Հանրապետության Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը՝ պաշտոնական այց է կատարել Ռուսաստանի Դաշնություն:

Ինչպես Hayatsk.info-ին հայտնել են Միլի Մեջլիսում, սա Սահիբա Գաֆարովայի՝ որպես Միլլի Մեջլիսի նախագահ, առաջին պաշտոնական այցն է Ռուսաստան:

Պատվիրակության կազմում ընդգրկված են՝ Միլի Մեջլիսի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեյիդովը, Ռուսաստանի հետ միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբի ղեկավար Նիզամի Սաֆարովը, պատգամավորներ Էլդար Գուլիևը, Միխայիլ Զաբելինը, Ամինա Աղազադեն, Թուրալ Գյանջալիևը, խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Սաֆա Միրզոևը և այլ պաշտոնատար անձինք:

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Միլի Մեջլիսի պատվիրակությանը դիմավորել են՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Իլյաս Ումախանովը, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն և այլ պաշտոնատար անձինք:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները