Բրայզա. ՀԱՊԿ-ը չի աջակցում Հայաստանի, կամ որևէ այլ պետության սադրիչ գործողություններին

17:53   21 Սեպտեմբեր 2020    345

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չի աջակցում Հայաստանի, կամ որևէ այլ պետության սադրիչ գործողություններին:

Այս մասին Hayatsk.info-ին ասել է՝ ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, չեմ կարծում, որ այն որևէ դեր կխաղա ցանկացած սցենարի մեջ, քանի դեռ Հայաստանի չի ենթարկվել հարձակման: Քանի որ ՀԱՊԿ-ը պաշտպանական ռազմական դաշինք է, որում կազմակերպության յուրաքանչյուր անդամ պետություն պարտավորվում է օգնության հասնել ՀԱՊԿ-ում ցանկացած այլ պետության, որը կարող է հարձակման ենթարկվել: Եթե Հայաստանը ռազմական գործողություններ սկսի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը դրանում չի ներգրավվի: Ռուսաստանը, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մյուս անդամները, չի աջակցում Հայաստանի կամ որևէ այլ պետության սադրիչ գործողություններին: Հայաստանը միայնակ է, առանց աջակցության», - ասել է նա:

Բրայզան նշել է, որ Հայաստանի կառավարությունը շատ սադրիչ հայտարարություններ է անում ոչ միայն այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղը Հայաստանն է», այլ նաև Ադրբեջանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրայզա   ՀԱՊԿ  


Վերնագիրի այլ պիտակները