Եվս մեկ երկիր նախատեսում է վերսկսել միջազգային թռիչքները

17:57   21 Սեպտեմբեր 2020    215

Կոլումբիայի իշխանությունները պլանավորում են վերսկսել միջազգային թռիչքները սեպտեմբերի 21-ից։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Lonely Planet»-ին:

Միևնույն ժամանակ ենթադրվում է, որ առայժմ փակ են մնալու երկրի ծովային և ցամաքային սահմանները:

Երկրի տրանսպորտի նախարար Անժելա Մարիա Օրոսկոն հայտարարել է, որ առաջին չվերթները կմիացնեն Կոլումբիայի քաղաքներն ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Դոմինիկյան Հանրապետության, Բրազիլիայի, Էկվադորի, Բոլիվիայի և Գվատեմալայի հետ:

Ուղևորները ժամանելուն պես պետք է ներկայացնեն կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կոլումբիա  


Վերնագիրի այլ պիտակները