ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերել են ավելի քան 38 հազար դեպք

20:06   21 Սեպտեմբեր 2020    195

ԱՄՆ-ում վերջին մեկ օրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը մեծացել է ավելի քան 38 հազարով, հայտնում է Ջոն Հոփքինսի համալսարանը, որն ընդհանրացնում է դաշնային եւ տեղական իշխանությունների, ինչպես նաեւ լրատվամիջոցների եւ այլ բաց աղբյուրների տվյալները։

Համալսարանի տվյալներով՝ վերջին 24 ժամում Միացյալ Նահանգներում գրանցել են COVID-19-ի 38 978 նոր դեպք եւ հաստատված հիվանդությամբ պացիենտների շրջանում մահվան 230 դեպք, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մեկ օր առաջ այս ցուցանիշները կազմում էին համապատասխանաբար՝ 41 037 եւ 689։
Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները