Նավալնին պատմել է կոմայում եղած ժամանակ կնոջ հոգատար վերաբերմունքի մասին

20:22   21 Սեպտեմբեր 2020    252

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իր ինսթագրամյան էջում պատմել է իր կնոջ` Յուլիա Նավալնայայի, հոգատարության մասին, երբ ինքը կոմայի մեջ է եղել:

«Օգոստոսի 26-ին իմ և Յուլիայի հարսանիքի 26-ամյակն էր, բայց ես նույնիսկ ուրախ եմ, որ բաց եմ թողել և կարող եմ գրել սա հիմա, երբ սիրո մասին մի փոքր ավելին գիտեմ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դուք, իհարկե, դա հարյուր անգամ տեսել եք ֆիլմերում և կարդացել եք գրքերում. մի սիրող մարդը պառկած է կոմայի մեջ, իսկ մյուսը նրան կյանքի է վերադարձնում իր սիրով և հոգատարությամբ: Իհարկե, մենք նույնպես այդպես վարվեցինք` կոմայի և սիրո մասին ֆիլմերի կանոններով: Ես քնած էի, Իսկ Յուլյան գալիս էր, խոսում էր ինձ հետ, երգեր էր երգում, երաժշտություն էր միացնում: Չեմ ստի, ոչինչ չեմ հիշում:

Բայց կասեմ այն, ինչը հստակ հիշում եմ: Չնայած դժվար թե դա հիշողություն անվանվի, ավելի ճիշտ առաջին էմոցիաների և տպավորությունների հավաքածու: Սակայն այն ինձ համար այնքան կարևոր է, որ ընդմիշտ տպվել է գլխումս: Ես պառկած եմ: Ինձ արդեն դուրս են բերել կոմայից, բայց ես ոչ ոքի չեմ ճանաչում, չեմ հասկանում, թե ինչ է կատարվում: Չեմ խոսում ու չգիտեմ թե ինչ է խոսելը: Եվ իմ ամբողջ ժամանակի անցկացումը կայանում է նրանում, որ ես սպասում եմ նրա գալուն: Անհասկանալի է, թե ով է նա: Չգիտեմ նաև, թե ինչ տեսք ունի: Նույնիսկ եթե հաջողվում է չկենտրոնացած հայացքով ինչ-որ բան տեսնել, ապա պարզապես չեմ կարողանում հիշել պատկերը: Բայց նա ուրիշ է, ես դա հասկանում եմ և ամբողջ ժամանակ պառկած նրան եմ սպասում: Նա գալիս է և դառնում է գլխավորը պալատում: Նա շատ հարմար ուղղում է իմ բարձը: Նա հանդարտ, ցավակցող տոնով չի խոսում: Նա ուրախ է խոսում և ծիծաղում է: Նա ինձ ինչ-որ բան է պատմում: Երբ նա կողքիս է, հիմար տեսիլքները նահանջում են: Նրա հետ շատ լավ է: Հետո նա գնում է, ես կրկին տխրում եմ ու սկսում եմ նրան սպասել»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները