ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի ՊՆ-ի եւ Նիկոլաս Մադուրոյի դեմ

20:24   21 Սեպտեմբեր 2020    234

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: Պետքարտուղար Մայք Պոմպեոն, պաշտպանության նախարար Մարկ Էսպերի, ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի եւ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսի հետ միասին, հայտարարել է, որ վարչակազմը պատժամիջոցներ է սահմանում Իրանի պաշտպանության նախարարության եւ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, ով աշխատել է «Վենեսուելայի անօրինական ռեժիմի հետ՝ զենքի մատակարարումների ՄԱԿ էմբարգոն խախտելու համար»:

«Ով էլ որ լինեք, եթե խախտում եք Իրանի նկատմամբ զենքի ՄԱԿ էմբարգոն, դուք պատժամիջոցների կիրառման ռիսկի եք դիմում»,- ասել է Պոմպեոն: «Այսօրվա մեր գործողությունները նախազգուշացում են, որը պետք է լսի ամբողջ աշխարհը»,- հավելել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պատժամիջոցներ են սահմանվել նաեւ Իրանի Defense Industries Organisation ընկերության եւ դրա տնօրենի դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները