Մադրիդի իշխանությունները բանակից օգնություն են խնդրել կորոնավիրուսի հերթական բռնկման դեմ պայքարում

20:47   21 Սեպտեմբեր 2020    224

Մադրիդի իշխանությունները բանակից օգնություն են խնդրել կորոնավիրուսի հերթական բռնկման դեմ պայքարում:

«Մեզ բանակի օգնությունն է անհրաժեշտ՝ ախտահանման եւ տեղի ոստիկանության ու իրավապահ մարմինների ուժեղացման համար»,- վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում ասել է տարածաշրջանային կառավարության ղեկավար Իզաբել Դիաս Այուսոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նաեւ խնդրել է կրկին իմպրովիզացված հիվանդանոցներ ստեղծել մայրաքաղաքում՝ մոտ երեք ամիս անց այն բանից, երբ դրանք հանվել էին շահագործումից, քանի որ Իսպանիան դուրս էր եկել մեկուսացման ռեժիմից եւ վարակների քանակը նվազել էր:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները