ԵՄ ԱԳՆ ղեկավարները չեն կարողացել համաձայնության գալ Բելառուսի դեմ պատժամիջոցների հարցում

20:52   21 Սեպտեմբեր 2020    242

ԵՄ 27 անդամ երկրների արտգործնախարարները չեն կարողացել համաձայնության գալ Բելառուսի պաշտոնատար անձանց պատժամիջոցների ցուցակի շուրջ, քանի որ միաձայն որոշման չեն հանգել: Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը՝ Բրյուսելում ԱԳ նախարարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում, որից առաջ նախարարները նախաճաշել են նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ:

«Այսօր անհնար էր հաստատել պատժամիջոցները, քանի որ համաձայնության չեկանք»,- ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բորելը բացատրել է, որ ԵՄ-ն մտադիր չէ միջամտել Բելառուսի գործերին: «Նախաճաշին մենք հստակ ասացինք, որ մենք գաղտնի օրակարգ չունենք, չենք ուզում միջամտել երկրի ներքին գործերին: Մենք միայն ազգային երկխոսության եւ արդար ընտրությունների անցկացման կոչ ենք անում»,- ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները