Բրիտանիան արդեն 2030 թվականից, հնարավոր է, արգելի բենզինով աշխատող մեքենաների վաճառքը

21:06   21 Սեպտեմբեր 2020    243

Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննարկում է 2030 թվականից բենզինով աշխատող ավտոմեքենաների վաճառքն ամբողջությամբ արգելելու մասին որոշումը, նախատեսված 2040 թվականի փոխարեն:

Ըստ թերթի՝ Բրիտանիայի նախարարների կաբինետը հայտարարում է «ճանապարհային քարտեզ»՝ այս տարվա վերջին ներքին այրման շարժիչներից հրաժարվելու համար: Երկրի իշխանությունները նախկինում նախատեսում էին դա անել սեպտեմբերին, սակայն ծրագրերը խափանվել էին կորոնավիրուսային համավարակի պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Առաջին երկիրը, որտեղ դասական բենզինային շարժիչներն ամբողջովին կարգելեն, կլինի Նորվեգիան 2025 թվականին: 2030-ին Գերմանիան, Իռլանդիան և Նիդեռլանդները կանցնեն հիբրիդային և էլեկտրական սարքավորումների: Ֆրանսիան դա կանի 2040 թվականին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները