Դատարանը կասեցրել է Թրամփի՝ WeChat-ը արգելելու մասին հրամանագրի կատարումը

21:14   21 Սեպտեմբեր 2020    253

WeChat չինական մեսենջերի աշխատանքը երկրում դադարեցնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի կատարումը սեպտեմբերի 20-ից ժամանակավորապես կասեցվել է ԱՄՆ Դաշնային դատարանի կողմից:

Ըստ դատարանի՝ հրամանագիրը խախտում է խոսքի ազատության վերաբերյալ ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դատարանը բավարար է համարել հայցվորների՝ ծրագրի օգտատերերի ներկայացրած հիմքերը առ այն, որ հրամանագիրը խախտում է իրենց իրավունքները:

Նրանք նշել են, որ շատերի համար WeChat-ը հասարակության մեջ հաղորդակցության միակ միջոցն է, այդ թվում` անգլերենի սահմանափակ իմացությամբ չինացիների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները