ԱՄՆ-ի ամենահզոր զենքին նախանձում են ՌԴ-ը և Չինաստանը. Թրամփ

21:43   21 Սեպտեմբեր 2020    297

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի «Երկրի վրա գոյություն ունեցող ամենահզոր զենքը», իսկ Ռուսաստանն ու Չինաստանը նախանձում են դրան: Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ:

«Ես 2.5 տրիլիոն դոլար եմ ուղղել ռազմական նպատակներին, քանի որ մեր զինված ուժերը նախկինում սարսափելի վիճակում էին»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը: Ըստ նրա, ԱՄՆ-ն «այնքան անհավատալի ու այնքան հզոր, այնքան ժամանակակից զենք ունի», որ Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարները` Սի Ցզինպինն ու Վլադիմիր Պուտինը նախանձում են դրան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թրամփն ընդգծել է, որ ներկայումս ամենամեծ խնդիրը Չինաստանն է: Ամերիկացի առաջնորդը նաև հավելել է, որ իրենից առաջ «ոչ ոք Ռուսաստանի նկատմամբ այդքան կոշտ քաղաքականություն չի վարել»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները