Չեխիայում Առողջապահության նոր նախարար է նշանակվել

22:34   21 Սեպտեմբեր 2020    254

Չեխիայի Առողջապահության նախարարության նոր ղեկավար է նշանակվել երկրի առաջատար համաճարակաբաններից մեկը՝ Ռոման Պրիմուլան:

Նա այս պաշտոնում կփոխարինի պաշտոնաթող եղած Ադամ Վոյտեխին: Այս մասին հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընդգծվում է, որ նոր նախարարի թեկնածությունը պետք է հաստատի Նախագահ Միլոշ Զեմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները